«Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Արման Թաթոյանի մաստերկլասը ԱՄՆ-ում
Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:
ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում:
Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ:
Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը կարծես Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:
Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել»։