Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն
Նոյեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական պատգամավորական խմբի նախագահ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը և դրա վերաբերյալ Դաշնակցության և ընդիմադիր դաշտում ձևավորված դիրքորոշումը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև Լիբանանի քաղաքական-տնտեսական ճգնաժամային իրավիճակի և այդ համատեքստում հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին:
Կողմերը քննարկել են երկուստեք մտահոգող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ջանքերի առավել արդյունավետ գործադրման կարևորությունն ու հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի