Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին․ Կարին Տոնոյան
Մեր պայքարը մինչև վերջ տեղ հասցնելու համար մեկ զենքի կարիք ունենք։ Այդ զենքի անունը՝ համառություն է։Այս մասին Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում ասաց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։
«Մենք պետք է ամեն օր դուրս գանք և համառորեն այնքան հավաքվենք՝ մինչև այս հրապարակը լցվի։ Բոլորս գիտենք, որ հարց կարող ենք լուծել միայն այս հրապարակում։ Դրա համար ամեն օր ենք դուրս գալու։ Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհերը՝ ուսանողների ետևից։ Այդ ուսանողներն էին, որ օգնեցին այս կործանարար իշխանությանը գալ ղեկավար, ուրեմն հիմա պետք է օգնեն, որ մենք մեր երկիրն ազատենք»,- հայտարարեց Տոնոյանը։
Նրա խոսքով ՝ այսօրվա օրակարգի նպատակն է այն փաստաթուղը, որը դրված է սեղանին։
«Փաստաթուղթը մեզ սպառնացող ամենամեծ վտանգն է։ Վարչապետի հայտարարությունը , թե «լայվով» վաղը կպատասխանի հարցերին, ուղղակի նորից ծաղր է մեր հանդեպ։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականին, երբ Կառավարության դռնից ներս մտան և ասացին ՝ ժողովուրդը դուռը կոտրում է, ասաց ՝ լավ են անում, իրենցն է կոտրում են։ Հիմա այդ ժողովուրդը այստեղ է և մենք «լայվով» ոչինչ չենք ընդունում։ Թող դուրս գա այստեղ կանգնի և պատասխանի մեր հարցերին, առանց ոստիկանների։ Այդ ժամանակ մենք կընդունենք իր հարցերի պատասխանները և կտանք ՝ մեր պատասխանները։ Թե չէ թաքնված հեռախոսի հետևում, ինչպես բունկերում թաքնված հանձնեց մեր հայրենիքը, այլևս դրան ուշադրություն չենք դարձնելու։ Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին»,- ասաց Տոնոյանը։
Կարին Տոնոյանը դիմեց նաև մանկավարժներին, դպրոց տնօրեններին․
«Մենք ենք այսպես դաստիարակել մեր ժողովրդին, որ ոչ մեկս չենք ուզում պայքարել։ Ես խնդրում եմ՝ որպես մանկավարժ , դուրս եկեք պայքարենք մեր աշակերտների կյանքի համար։ Այնտեղ սահմանին կանգնած են մեր աշակերտները, որնչով չեն տարբերվում մեր զավակներից։ Այստեղ է որոշվում Հայաստանի ճակատագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավունք ունենք պահանջելու ՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված փաստթղթի բովանդակությունը․ Մրո
- Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու․ Նաիրի Հոխիկյան
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան