Ոստիկանների 90%-ը թքած ունի իշխանությունների վրա. Մանեւել Մանուկյան
«Որևէ մեկը չի կարող ասել, թե իմ ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք է, կարող եմ ասել, որ այն նրա համար նույնիսկ կոմպլիմենտ է»,- «Հայլերի» մամուլի ակումբում հայտնեց Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով գրառման համար իր դեմ քրեական գործ հարուցելու փաստին և պնդեց, որ միայն ճշմարտոթյունն է գրել:
Նրա խոսքով՝ «աղբի վրա կանգնած կատու», կամ «Քաջ Նազար» արտահայտությունների համար քրեական գործերի հարուցումը պետք է լինի ահազանգ բոլորի համար:
Նա շեշտեց, որ համացանցում Նիկոլ Փաշինյանին ամենավերջին բառերով են որակավորում և հայհոյանքների բազմաթիվ դեպքեր կան, իսկ ավելի մեղմ գրառումների համար իր դեմ իրավապահները գործ են հարուցել, քանի որ վերջին հարցազրույցներում բացարձակ ճշմարտությունն է ասել, որոնք իշխանությունների կեղտոտ գործերը հանրության համար հասանելի են դարձնում:
Հիշեցնենք, որ Մանուել Մանուկյանը հայտարարել էր՝ Շուշիում վերջին օրերի զոհերը հատուկ են տրվել, որպեսզի հետագայում չասվի, որ Նիկոլ Փաշինյանն առանց կռիվ է հանձնել բերդաքաղաքը:
«Նիկոլ Փաշինյանն իր գործունեության արդյունքում սպանել է հազարավոր տղաների, այն փաստ է, որն ամրագված է Եռաբլուրով և մարզերում հուղարկավորված հազարավոր հերոսների գերեզմաններով»,- հայտարարեց նա և հավելեց. «Այսօր լռեցնելով ճշմարտություն ասողներին, իշխանությունները փորձելու են վաղը թուրքերին լցնել Հայաստան և սպանել քաղաքացիներին, նման ձևով է եղել նաև 2015 թվականին, երբ բոլոր նրանց, ովքեր փորձել են բարձրաձայնել մոտալուտ սարսափելի վտանգների մասին, շատ արագ չեզոքացրել և լռեցրել են»
Մանուել Մանուկյանը կոչ արեց բոլորին դուրս գալ պայքարի, քանի որ, եթե դուրս չգան և չպայքարեն փողոցում, վաղն այդ նույն փողոցում պայքարելու են թուրքի դեմ:
Ըստ նրա՝ սահմանային միջադեպերը շոու չեն, այլ մեր ազգի առաջ երբևէ եղած ծանրագույն մարտահրավերներից է և վաղը բոլորը կորցնելու են՝ լինեն օլիգարխ, թե աղքատ:
«Ոստիկանների 90 %-ը թքած ունի իշխանությունների վրա»,- հայտնեց նա և կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց, որպեսզի ոստիկանը կանգնի քաղաքացիների կողքին:
Մանուկյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը նաև իր շրջապատի մարդկանց է զոհաբերելու:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի