Լրանում է Ռուսաստանի լավագույն բուհերում անվճար ուսուցման համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը
Արդեն երեք օրից՝ նոյեմբերի 25-ին, կավարտվի Ռուսաստանի լավագույն բուհերում անվճար ուսուցման համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)։
Երևանում Ռուսական տան տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանից բազմաթիվ ուսանողներ, որոնք ժամանակին ՌԴ կառավարության քվոտաներով անվճար տեղեր էին ընդունվել, այժմ դիմում են՝ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար։ Այս որոշման պատճառների մասին Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությանը պատմել է տնտեսագետ Ազնար Ավետիսյանը, ով դիմել է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ասպիրանտուրայում սովորելու համար։
Պետական քվոտաների տրամադրման ծրագիրը ավանդական է՝ Ռուսաստանը Հայաստանին տարեկան հատկացնում է մոտ 200 տեղ։ Սակայն այս տարի քվոտաների թիվը հասել է 250-ի։ Խոսքը գնում է անվճար տեղերի մասին Ռուսաստանի բազմաթիվ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ազնար Ավետիսյանը մեծացել է Ռուսաստանում և ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել 2008 թվականին՝ 15 տարեկանում։ Ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բակալավրի աստիճան: Որպես ուսանող նա մասնակցել է հասարակական կրթական կազմակերպության աշխատանքներին, որը կազմակերպում էր էքսկուրսիաներ տարբեր ընկերություններում և օգնում ուսանողներին մասնագիտությամբ աշխատանքի տեղավորման հարցում:
«Երբ դու ճանապարհ ես բացում ուրիշների համար, ինքդ գտնում ես ճիշտ ճանապարհը: Կարելի է ասել, հենց նմանատիպ ակտիվության, օլիմպիադաներին մասնակցելու և իմ ընկերների շնորհիվ, ովքեր հաճախ էին խոսում Ռոսսոտրուդնիչեստվոյի ծրագրի մասին սոցիալական ցանցերի իրենց էջերում ու տարբեր հանդիպումների ժամանակ, ես իմացա, որ միանգամայն հնարավոր է ընդունվել ռուսական հեղինակավոր համալսարաններ անվճար, ստանալ դիպլոմ, որը նոր հորիզոններ կբացի: Մտածեցի, որ դա ուղղակի հիանալի է, և որ ես անպայման պետք է փորձեմ մասնակցել: Շատերը չէին հավատում, որ դա ընդհանրապես հնարավոր է, բայց փաստը մնում է փաստ. այս ծրագրով ընդունվել եմ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) մագիստրատուրա և խորությամբ ուսումնասիրել եմ այնպիսի ոլորտ, ինչպիսին կորպորատիվ ֆինանսներն են»,- ասաց Ազնար Ավետիսյանը։
Արդեն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում ուսանողուհին սկսեց ակտիվորեն զբաղվել գիտությամբ, գիտական հոդվածներ հրապարակել ռուսերենով, իսկ ավելի ուշ՝ անգլերեն լեզվով՝ «միջազգային լայն սարանի համար դա ավելի հասանելի է»: Նիժնի Նովգորոդի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կայքում մեծ նյութ է հրապարակված հայաստանցի ուսանողի մասին։
«ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Կանադան ունեն բազմաթիվ կրթական ծրագրեր, բայց ռուսալեզու մարդկանց համար շատ կարևոր է սովորել, զարգանալ, մասնագիտական հաջողությունների հասնել և գիտությամբ զբաղվել իրենց համար հարազատ միջավայրում։ Ուստի հիանալի է, որ Ռուսաստանում գործում է նման ծրագիր։ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ հնարավորություն է ընձեռվում կրթություն ստանալ ամենալավ բուհերում և ուսումնասիրել ամենապահանջված մասնագիտությունները։ Օրինակ, այն ոլորտը, որը ես եմ ընտրել, շատ խոստումնալից է: Այստեղ պետք են երիտասարդներ, ովքեր կկարողանան ներկայացնել նորագույն մասնագիտական փորձը: Իսկ ինձ համար չափազանց կարևոր է ձեռք բերված գիտելիքները կիրառել ապագայում, ընդ որում ոչ միայն անձնական աճի համար։ Սա միջոց է ապագայում մեր երկրին որոշակի օգուտ բերելու, Հայաստանում ֆինանսական գիտությունը զարգացնելու համար», - ասել է Ազնար Ավետիսյանը։
Նա արդեն դիմել է ասպիրանտուրա Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան (ռուսական առաջատար հնագույն բուհերից մեկն է, որը պատրաստում է տնտեսագետներ, ֆինանսիստներ, շուկայագետներ, մենեջերներ) և Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիան (РАНХиГС):
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռոսսոտրուդնիչեստվոյ ի ծրագրին մասնակցող բուհերի մեծ ցանկում տեղ են գտել ոչ միայն այս երկու բուհը, այլ ամենատարբեր պրոֆիլներ ունեցող խոշորագույն ուսումնական հաստատությունները: Դրանք են՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (СПбГУ) , Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը (МИРЭА), Ռուսաստանի Գ. վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը (РЭУ), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (МФТИ), Մոսկվայի Օ.Ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ВГИК), Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС), Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանը (РНИМУ) և նույնիսկ Երևանում գտնվող Հայ-ռուսական համալսարանը (РАУ).
Այս ծրագրով Ռուսաստանում սովորելն անվճար է կրթության բոլոր մակարդակներում՝ սպեցիալիտետ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա: Քվոտաների ընդհանուր թվի առնվազն 15%-ը հատկացվում է ասպիրանտուրայի համար։
Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի միջոցների հաշվին ռուսական բուհեր ընդունվելու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող հայրենակիցները, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված չեն եղել Ռուսաստանի Դաշնությունում): Նրանք «education-in-russia.com» կայքում հայտ ներկայացնելուց հետո քննություններ են հանձնում ընտրված բուհում հեռակա կարգով։ Ռուսական կրթական կազմակերպությունների ընտրությունը կարելի է կատարել «russia-edu.ru» կայքում։
Երևանում Ռուսական տան աշխատակիցները օգնում են բոլորին լրացնել դիմումները, պատասխանում են հարցերին, ամենօրյա խորհրդատվություններ անցկացնում։ Անցկավվում է նաև ռուսական համալսարանների ցուցահանդես, այսինքն՝ մարդիկ կարող են գալ, տեղում ծանոթանալ, ընտրություն կատարել և հայտ ներկայացնել, եթե բոլոր փաստաթղթերը պատրաստ են և առկա են դրանց նոտարական վավերացված թարգմանությունները ռուսերենով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան