Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մեկ քառորդը մահացել է համաճարակի պատճառով
Ռուսաստանում անցյալ տարվա ապրիլից մինչև 2021 թվականի հոկտեմբերը մահացել է Հայրենական մեծ պատերազմի 312 689 մասնակից և վետերան, այժմ երկրում նրանց թիվը կազմում է 896 806 մարդ։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով աշխատանքի նախարարության տվյալներին։
2019 թվականի սկզբին երկրում կար 1,28 միլիոն պատերազմի վետերան, 2020 թվականի սկզբին՝ 1,21 միլիոն։ Այսպիսով՝ պատերազմին մասնակցած քաղաքացիների թվի կրճատումն արագացել է մոտ 1,5 անգամ։
Աշխատանքի նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի համաճարակի ընթացքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի 24,1 հազար մասնակից և հաշմանդամ, ինչպես նաև այդ տարիներին հակաօդային պաշտպանության օբյեկտներում աշխատողներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան