Ռուս զինվորականները սկսել են պարեկություն անցկացնել Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության գոտու սահմանին
Սիրիայում ռուս զինվորականները սկսել են պարեկային ծառայություն անցկացնել Ռուսաստանի զինված ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից վերահսկվող տարածքների սահմանազատման գծի երկայնքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին ասել է Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) ներկայացուցիչ Վիկտոր Կուդինովը։
«Սա այն սահմանն է, որը բաժանում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կողմից վերահսկվող «Արևելյան» գոտին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից վերահսկվող «Արևմտյան» գոտուց: Այս տարածքներում ռուս զինվորականները երբևէ պարեկություն նախկինում չեն արել»,- ասել է ռուս զինվորականը:
Կուդինովը նշել է, որ այնտեղ կարող են լինել ԻՊ-ի քնած բջիջներ, ինչպես նաև սիրիական օրենքների հնարավոր խախտումներ։
«Այս տարածքում պարեկության հիմնական խնդիրն է ցույց տալ Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը»,- ասել է CPVS-ի ներկայացուցիչը և հավելել. «Պետք է բնակչությանը ցույց տալ, որ ռուս զինվորականներն այստեղ են և պատրաստ են օգնություն ցուցաբերել։ Հետագայում՝ բարենպաստ պայմաններ լինելու դեպքում այստեղ կարող են մարդասիրական գործողություններ իրականացվել»։
ԱՄՆ զինուժն անօրինական կերպով վերահսկում է Սիրիայի հյուսիսի և հյուսիս-արևելքի Դեյր-էզ-Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի ամենամեծ նավթի և գազի հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը իր տարածքում ամերիկացի զինվորականների ներկայությունը բազմիցս անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ հափշտակման նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին