Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին