Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները
Վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
- Որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ Արցախի ԱԻ-ը բանակցում է շահագրգիռ կառույցների հետ
- Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան
- 20․10․2021․ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 22․09․2021․ Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում