Հայտնի է դարձել, թե Ամանորին ռուս զբոսաշրջիկները որտեղ են տոնական օրերն անցկացնելու
Փորձագետները նշել են ամանորյա տոների համար ամենահայտնի ռուսական ուղղությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Tvil.ru» մամուլի ծառայությանը։
Ամենահայտնին, ըստ հետազոտության արդյունքների, Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասն են։
«Ռուսները զանգվածաբար ամանորյա շաբաթվա համար բնակարաններ են պատվիրում Յալթայում ու Սոչիում, մեկ գիշերվա համար ծախսում են հազարից մինչև մեկուկես հազար ռուբլի մեկ անձի համար բնակարաններ և հյուրատներ վարձակալելու համար», - ասվում է մամուլի ծառայությունում:
Լավագույն 10 քաղաքների թվում են նաև Սանկտ Պետերբուրգը, Կազանը, Վելիկի Ուստյուգը, Օստաշկովը, Սուզդալը, Պետրոզավոդսկը, Կալինինգրադը և Ուգլիչը։
Հստակեցվում է, որ արձակուրդներին հյուրանոցում գիշերելու ամենացածր արժեքը՝ Կազանում, մոտ հազար ռուբլի է մեկ անձի համար։ Ամենաթանկը Ուգլիչում չորս կամ վեց հոգու համար տնակ վարձելն է՝ մեկ անձի համար ավելի քան վեց հազար ռուբլի: