Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր
Ամերիկյան Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր։ Այս մասին հայտնում է «Appleinsider» հրատարակությունը։
Լրագրողները նկատել են, որ ամերիկյան ընկերությունը սկսել է վերադարձի համար ընդունել ձայնային խնդիրներ ունեցող սմարթֆոնները։ Խնդիրներից առաջին հերթին դժգոհել են սպառողները ԱՄԷ-ից։ Ըստ Apple-ի, խնդիրն առկա է «iPhone 12-ի և 12 Pro-ի շատ փոքր տոկոսում»:
Ձայնային խնդիրներ կարող են առաջանալ ընդունիչի մոդուլի բաղադրիչի խափանումից: Այս թերությունը հայտնաբերվել է iPhone 12 շարքի որոշ սարքերում, որոնք թողարկվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլը։
«iPhone 12 mini-ն և iPhone 12 Pro Max-ը չեն մասնակցում ծրագրին»,- ասել են ընկերության ներկայացուցիչները։
Ենթադրվում է, որ սմարթֆոնների հետկանչման ծրագիրը գործարկվել է ամբողջ աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- Apple-ը կներկայացնի առաջին ինքնագնաց մեքենան
- Apple-ը հայտնում է չորրորդ եռամսյակի ռեկորդային եկամուտների մասին
- Apple-ը նոր նոութբուքերի համար անձեռոցիկներ է առաջարկում
- Apple- ը կարող է միլիոններով կրճատել iPhone 13-ի արտադրությունը