Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում խնդրահարույց հարցերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը։
Բելառուսի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նրանք քննարկել են ՀԱՊԿ շրջանակում խնդրահարույց հարցերը։
Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ու դրա հնարավոր զարգացումների մասին։
ՀՀ վարչապետի էջում հեռախոսազրույցի մասին ոչինչ չկա։
Վերջին տեղեկատվությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին է, որը տեղի է ունեցել երեկ՝ կիրակի։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։