Տնտեսություն 18:49 22/11/2021 Հայաստան

«ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային  օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում։ Այս մասին տեղեկացնում է Վիվա-ՄՏՍ-ը։

«Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝  արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։      

Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում:

Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն  այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

«Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Շատ կարևոր է հեռահաղորդակցության  դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։ Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը:

Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։

Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}