«Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը։ Խմբի կազմում են «զարթոնք» կւոսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, «5165» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը և այլք։
Մինչ հավաքը, նախաձեռնող խմբի անդամներն ու քաղաքացիները «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր» գրություններով ցուցապաստառներով ոտքով շարժվեցին դեպի Ազգային Ժողով ու ՀՀ նախագահի նստավայր, դիմումներ հանձնեցին։
Ակցիան նախաձեռնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այն։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ փաստաթղթի վերաբերյալ ունեն հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի տարածքից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։
«Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։
Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։
Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»,-կառավարությանն ուղղված դիմումն ընթերցեցին նրանք։
Բողոքի ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները կառավարությանը հանձնեցին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնազերծելու պահանջով իրենց դիմումը։
Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնող խմբի անդամներն ու նրանց միացած քաղաքացիները փակել էին Երևանի կենտրոնական փողոցները։ Նրանք հայտարարել են.
«Մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցական դրոշները վայր դրած փորձենք համատեղ ուժերով ոչ ասել ազգակործան ծրագրերին. Արա Զոհրաբյան
- Բերման էր ենթարկվել նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
- Կարին Տոնոյանը ներկայացրել է ակցիայի երթուղին
- Թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով փողոց դուրս եկած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան