Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. Սիրիայի դեսպան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ, Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը։ Այս իմաստով խորհրդարանի փոխխոսնակը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը։
Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ։ Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:
Կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը։
Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը։ Ընդգծվել է սիրիահայերի մեծ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։
Հարակից հրապարակումներ`
- Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից... արհեստավոր. Սաղաթելյան
- ՀՅԴ Բյուրո. Ազգային միասնականութեամբ պետք է մերժել Հայաստանի պետության, ազգային դեմ ցանկացած նոր փաստաթուղթ
- Ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու. ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ
- Քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյանը եռօրյա այցով գտնվում էր Արցախում
- Ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի․ Իշխան Սաղաթելյան
- Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին