Կրթություն, գիտություն 17:24 22/11/2021 Հայաստան

Լրանում է Ռուսաստանի լավագույն բուհերում անվճար ուսուցման համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը

Արդեն երեք օրից՝ նոյեմբերի 25-ին, կավարտվի Ռուսաստանի լավագույն բուհերում անվճար ուսուցման համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը։  Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)։

Երևանում Ռուսական տան տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանից բազմաթիվ ուսանողներ, որոնք ժամանակին ՌԴ կառավարության քվոտաներով անվճար տեղեր էին ընդունվել, այժմ դիմում են՝ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար։ Այս որոշման պատճառների մասին Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությանը պատմել է տնտեսագետ Ազնար Ավետիսյանը, ով դիմել է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ասպիրանտուրայում սովորելու համար։

Պետական քվոտաների տրամադրման ծրագիրը ավանդական է՝ Ռուսաստանը Հայաստանին տարեկան հատկացնում է մոտ 200 տեղ։ Սակայն այս տարի քվոտաների թիվը հասել է 250-ի։ Խոսքը գնում է անվճար տեղերի մասին Ռուսաստանի բազմաթիվ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Ազնար Ավետիսյանը մեծացել է Ռուսաստանում և ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել 2008 թվականին՝ 15 տարեկանում։ Ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բակալավրի աստիճան: Որպես ուսանող նա մասնակցել է հասարակական կրթական կազմակերպության աշխատանքներին, որը կազմակերպում էր էքսկուրսիաներ տարբեր ընկերություններում և օգնում ուսանողներին մասնագիտությամբ աշխատանքի տեղավորման  հարցում:

«Երբ դու ճանապարհ ես բացում ուրիշների համար, ինքդ գտնում ես ճիշտ ճանապարհը: Կարելի է ասել, հենց նմանատիպ ակտիվության, օլիմպիադաներին մասնակցելու և իմ ընկերների շնորհիվ, ովքեր հաճախ էին խոսում Ռոսսոտրուդնիչեստվոյի ծրագրի մասին սոցիալական ցանցերի իրենց էջերում ու տարբեր հանդիպումների ժամանակ, ես իմացա, որ միանգամայն հնարավոր է ընդունվել ռուսական հեղինակավոր համալսարաններ անվճար,  ստանալ դիպլոմ, որը նոր հորիզոններ կբացի: Մտածեցի, որ դա ուղղակի հիանալի է, և որ ես անպայման պետք է փորձեմ մասնակցել: Շատերը չէին հավատում, որ դա ընդհանրապես հնարավոր է, բայց փաստը մնում է փաստ. այս ծրագրով ընդունվել եմ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) մագիստրատուրա և խորությամբ ուսումնասիրել եմ այնպիսի ոլորտ, ինչպիսին կորպորատիվ ֆինանսներն են»,- ասաց Ազնար Ավետիսյանը։

Արդեն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում ուսանողուհին սկսեց ակտիվորեն զբաղվել գիտությամբ, գիտական հոդվածներ հրապարակել ռուսերենով, իսկ ավելի ուշ՝ անգլերեն լեզվով՝ «միջազգային լայն սարանի համար դա ավելի հասանելի է»: Նիժնի Նովգորոդի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կայքում մեծ նյութ է հրապարակված  հայաստանցի ուսանողի մասին։

«ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Կանադան ունեն բազմաթիվ կրթական ծրագրեր, բայց ռուսալեզու մարդկանց համար շատ կարևոր է սովորել, զարգանալ, մասնագիտական հաջողությունների հասնել և գիտությամբ զբաղվել իրենց համար հարազատ միջավայրում։ Ուստի հիանալի է, որ Ռուսաստանում գործում է նման ծրագիր։ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ հնարավորություն է ընձեռվում կրթություն ստանալ ամենալավ բուհերում և ուսումնասիրել ամենապահանջված մասնագիտությունները։ Օրինակ, այն ոլորտը, որը ես եմ ընտրել, շատ խոստումնալից է: Այստեղ պետք են երիտասարդներ, ովքեր կկարողանան ներկայացնել նորագույն մասնագիտական փորձը: Իսկ ինձ համար չափազանց կարևոր է ձեռք բերված գիտելիքները կիրառել ապագայում, ընդ որում ոչ միայն անձնական աճի համար։ Սա միջոց է ապագայում մեր երկրին որոշակի օգուտ բերելու, Հայաստանում ֆինանսական գիտությունը զարգացնելու համար», - ասել  է Ազնար Ավետիսյանը։

Նա արդեն դիմել է ասպիրանտուրա Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան (ռուսական առաջատար հնագույն բուհերից մեկն է, որը պատրաստում է տնտեսագետներ, ֆինանսիստներ, շուկայագետներ, մենեջերներ) և Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիան (РАНХиГС):

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռոսսոտրուդնիչեստվոյ ի ծրագրին մասնակցող բուհերի մեծ ցանկում տեղ են գտել ոչ միայն այս երկու բուհը, այլ ամենատարբեր պրոֆիլներ ունեցող խոշորագույն ուսումնական հաստատությունները: Դրանք են՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (СПбГУ) , Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը (МИРЭА), Ռուսաստանի Գ. վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը (РЭУ), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (МФТИ), Մոսկվայի Օ.Ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ВГИК), Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС), Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանը (РНИМУ) և նույնիսկ Երևանում գտնվող Հայ-ռուսական համալսարանը (РАУ).

Այս ծրագրով Ռուսաստանում սովորելն անվճար է կրթության բոլոր մակարդակներում՝ սպեցիալիտետ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա: Քվոտաների ընդհանուր թվի առնվազն 15%-ը հատկացվում է ասպիրանտուրայի համար։

Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի միջոցների հաշվին ռուսական բուհեր ընդունվելու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող հայրենակիցները, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված չեն եղել Ռուսաստանի Դաշնությունում): Նրանք «education-in-russia.com» կայքում հայտ ներկայացնելուց հետո քննություններ են հանձնում ընտրված բուհում հեռակա կարգով։ Ռուսական կրթական կազմակերպությունների ընտրությունը կարելի է կատարել «russia-edu.ru» կայքում։

Երևանում Ռուսական տան աշխատակիցները օգնում են բոլորին լրացնել դիմումները, պատասխանում են հարցերին, ամենօրյա խորհրդատվություններ անցկացնում։ Անցկավվում է նաև ռուսական համալսարանների ցուցահանդես, այսինքն՝ մարդիկ կարող են գալ, տեղում ծանոթանալ, ընտրություն կատարել և հայտ ներկայացնել, եթե բոլոր փաստաթղթերը պատրաստ են և առկա են դրանց նոտարական վավերացված թարգմանությունները ռուսերենով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}