Հայկական կողմը լռում է ՀԱՊԿ-ի խնդիրների մասին
Հայկական կողմը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց Լուկաշենկո-Փաշինյան հեռախոսազրույցի մասին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ ՀՀ վարչապետի կողմից անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ուշագրավ է, որ Բելառուսի նախագահի պաշտոնական էջը հայտնել էր, որ նրանք քննարկել են ՀԱՊԿ շրջանակում խնդրահարույց հարցերը։ Հայկական կողմի հաղորդագրության մեջ ՀԱՊԿ-ի խնդիրների մասին որևէ բան չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի