«Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը նոր թրեյլեր ունի
«Союзмультфильм» ստուդիայի Յութուբյան ալիքում տեղադրվել է «Դե Սպասիր» հայտնի մուլտֆիլմի վերագործարկման առաջին թրեյլերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոր անիմացիոն սերիալում փոխել են գլխավոր հերոսների տարիքը, ինչպես նաև Գայլին ազատել վատ սովորություններից: Նոր տարբերակում Գայլը չի ծխի ու ալկոհոլ չի խմի, բայց կչարաշահի տեսախաղերը։
Նաև մուլտֆիլմում հայտնվել են նոր կերպարներ։
Նապաստակին և Գայլին հնչյունավորել են համապատասխանաբար ռուս շոումեն Դմիտրի Խրուստալյովը և Գարիկ Խարլամովը։
Առաջին սեզոնը բաղկացած կլինի 52 դրվագից։ Թողարկումը համընկնում է բնօրինակի 50-ամյակի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները