Փաշինյանի՝ հարցեր տալու կոչին ի պատասխան. «Ինչո՞ւ ինքնասպան չեղաք»
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ԶԼՄ-ի, ՀԿ-ների ներկայացուցիչներին կոչ է արել իրեն հարցեր ուղղել, խոստացել է պատասխանել վաղը ուղիղ միացմամբ։
Ի պատասխան, բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններում հորդորել են, որ նա հեռանա։
«Չքվիր»։
«Իմ հարցը. Ե՞րբ եք հրաժարական տալու ու կորեք ասպարեզից»։
«Բայց ոնց էինք ձեզ հավատում, ամաչում ենք, որ ձեզ նորից ընտրեցինք, ապագա գոչելով մեր երեխեքի ապագան կործանում եք, գոնե խիղճ ունեցեք, հրաժարական տվեք, գուցե մի բան դեռ կարող են փրկել»։
«Հուսանք՝ նոր բան չեք որոշել ի վնաս Հայաստանի»։
«Հեռացիր, մի կործանեք բոլա»։
«Էս որ ասում ա սիրելի հայրենակիցներ, տենաս ում հետա»։
«Հայ ազգի փրկությունը քո հեռացման մեջ է»։
Ի պատասխան կոչին նշված էլ. փոստով հարց է ուղղել նաև Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան