Դիմակավորված ու երկաթյա ձողերով անձինք փորձել են ջարդել վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը:
Ընկերությունից հայտնում են, որ երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան:
Չնայած ուշ ժամին՝ ընկերության աչալուրջ աշխատակիցների կողմից օրինազանցներից մեկի փախուստը կանխվել է, և նա հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին:
Երկրորդ անձի ինքնությունը նույնպես հայտնի է, սակայն վերջինս դեռևս գտնվում է փախուստի մեջ։
Պատահարն արձանագրվել է նաև «ՀԿԵ» ՓԲԸ տեսանկարահամնան համակարգի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները