«Փաստինֆո». Դատարանը չի բավարարել Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու հերթական փորձը ձախողվել է: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-աինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ, փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առաջին ատյանի դատարանն օրերս կրկին քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:
Ըստ «Փաստինֆո»-ի, դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հատկանշական է, որ քրեական գործն ԱԱԾ-ում քննվում է շուրջ մեկ տարի, սակայն տևական ժամանակ է, ինչ մեղադրյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ իրավապահները շինծու գործը կարճելու փոխարեն ոչ միայն պարբերաբար երկարացնում են նախաքննության ժամկետները, այլև՝ շարունակում Մինասյանին կալանավորելու փորձերը, թեպետ վերջինս արդեն մեկ տարի է ազատության մեջ է գտնվում և ինչպես վերջերս ևս մեկ անգամ փաստեց դատարանը՝ որևէ խոչընդոտման փորձ չի կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին. Աշոտ Երկաթ
- Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան
- Աշոտ Երկաթը չկալանավորվեց. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան