Իրավունք ունենք պահանջելու ՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված փաստթղթի բովանդակությունը․ Մրո
Այսօր ես և իմ ընկերները հավաքվել ենք ,ուզում ենք համախմբում լինի, որովհետև ուրիշ ճար չունենք։ Այս մասին Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
«Շատ շատ են հարցնում, թե դու երգիչ ես ինչ գործ ունես, ելնես փողոց , ինչ-որ բողոք ներկայացնես։ Ես ասում եմ, որ դա ծայրահեղ անհրաժեշտություն է բոլորիս համար՝ անկախ մասնագիտությունից։ Հայրենիքն առաջնային է, պետությունն առաջնային է բոլորիս համար, ուղղակի չգիտես ինչու մոռանում ենք, որ հայրենիքը գերակայություն ունի մեր անձի նկատմամբ, մեր ազգը գերակայություն ունի մեր անձի նկատմամբ , նույնիսկ մեր ընտանիքի նկատմամբ, մոռանալով եկել ենք հասել այս վիճակին»։
Նրա խոսքով ՝ ամենագործնական քայլը միասնական լինելն է և ապացուցել ամբողջ աշխարհին, որ մենք ենք մեր երկրի տերը։
«Միասնությունն է , որ մեզ պետք է փրկրի։ Մենք պետք է գնանք մեր նպատակների ետևից։ Հավատացեք, այն, որ ասում են՝ մենք բաժան-բաժան ենք, սարքովի է։ Աշխարհում այնպիսի միասնականության օրինակ չկա, քան հայկական պարերը, բոլորն իրար ձեռք են բռնել»։
Դիմելով հավաքվածներին,երգիչը նշեց, որ իրավունք ունենք պահանջելու ՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված փաստթուղը, որի բովանդակությունը ժողովուրդն իրավունք ունի իմանալու։
Ինչ վերաբերում է սփյուռքահայությանը, ապա Արսեն Գրիգորյանը նրանց ևս միասնականության կոչ արեց՝ նշելով, որ սա է մեր երկիրն ու հայրենիքը։
Հարակից հրապարակումներ`
- Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու․ Նաիրի Հոխիկյան
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան