Այս օսմանահպատակ իշխանությունների գործողությունները մեր հայրենիքը կանգնեցրել են թուրքական նոր յաթաղանի տակ. Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.
«Սիրելի' հայրենակիցներ,
Արարատի մարզի բնակիչներ
Տևական ժամանակ է, ինչ իշխանությունների դեմ մեր համատեղ պայքարը սպասված արդյունքները չի տվել։ Շատերս հիասթափված ենք, կոտրված։
Մեզնից յուրաքանչյուրը՝ շատ լավ գիտակցելով, որ իր բաժին գործողությունն ունի անելու հանուն մեր պետականության, շատ դեպքերում միայնակ չի կարողանում իր անելիքներն իրականացնել։
Տեղերում համախմբվելու, կազմակերպվելու, մեր բոլորի առաջարկներն ու պատկերացումները բյուրեղացնելու և այն վերջնական գործողություն դարձնելու ժամանակն է։
Այս օսմանահպատակ իշխանությունների գործողությունները մեր հայրենիքը կանգնեցրել են թուրքական նոր յաթաղանի տակ և պետականության կորստի առջև։
Ովքեր դեմ են այս ամենին և գտնում են, որ անելիք ու ասելիք ունեն, բոլորին հրավիրում ենք Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի 108 հասցեում գործող Դիմադրության շարժման գրասենյակ՝ քննարկելու բոլորի առաջարկները և ստեղծելու համատեղ Դիմադրության ճակատ։
Գրասենյակը նոյեմբերի 22֊ից սկսած՝ յուրաքանչյուր օր, ժամը 17:00-ից մինչև 20:00-ը բաց է լինելու ընդունելությունների և քննարկումների համար։
Ես մշտապես լինելու եմ գրասենյակում և ձեր տրամադրության տակ։
Եթե պետք է գործողությունն սկսել, ուրեմն` այդ գործողությունը սկսենք յուրաքանչյուրս մեր մարզից։
Մեկնարկը տրված է։
Միասնական դիմադրությամբ թույլ չտանք, որ մեր գլխավերևում ծածանեն թուրքական կիսալուսինը...»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի