Իրազեկման երթ Երևանի փողոցներում, վաղը, ժամը 17․00-ին կրկին հավաք՝ Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում ավարտվեց Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը։ Մասնակիցները երթով շարժվեցին Երևանի փողոցներով՝ իրազեկման երթ իրականացնելով։ Քաղաքացիները երթի ընթացքում վանկարկում էին «միացում», «միացում»։
«Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը երթի ընթացքում հիշեցրեց, որ առավոտյան , երբ քաղաքացիները բողոքի ալիք էին բարձրացնում և արտահայտում էին իրենց բողոքը, ոստիկանությունը ուժ կիրառեց, որի արդյունքում ունեցանք 18 ձերբակալված։
«Ժողովրդի դեմ որևէ ուժ չի կարող կանգնել, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նա։
Նա նաև կոչ արեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել «հիվանդ» երկրին և ազդարարեց՝ վաղը, ժամը 17․00-ին շտապ հավաք՝ Հանրապետության հրապարակում ։ Իսկ ժամը ՝ 13․00-ից Պոլիտեխնիկական համալսարանի մոտից սկսելու են իրազեկման աշխատանքները ։
Հիշեցնենք, որ այսօր հավաքի մասնակիցները պահանջում էին Կառավարությունից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը և պահանջում էին, որպեսզի հակահայկական միջանցք կամ ճանապարհ չտրվի թշնամուն։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին․ Կարին Տոնոյան
- Իրավունք ունենք պահանջելու ՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված փաստթղթի բովանդակությունը․ Մրո
- Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու․ Նաիրի Հոխիկյան
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին