Իրանի ԱԳՆ-ն ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է սահմանների անփոփոխ լինելը
Թեհրանում կիրակի կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպումը, որի ժամանակ պաշտոնյաները համաձայնել են՝ անհրաժեշտ է խորացնել երկկողմ հարաբերությունները։
Ադրբեջանցի պաշտոնյան՝ Շահին Մուստաֆաևը, որը նաև Իրան- Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավարն է, մեկօրյա այցով է եղել Իրանում։
«Իրնա»-ի փոխանցմամբ, կողմերը մտքեր են փոխանակել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների շուրջ։
Հանդիպմանը Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ուրախություն է հայտնել երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման և երկու ժողովուրդների միջև առկա ամուր կապերի կապակցությամբ։
«Այժմ մենք պետք է օգտվենք երկու կողմերի տնտեսական ներուժից՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում»,- հավելել է նա։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից օկուպացրած հայկական տարածքներում իրականացվելիք ծրագրերին։
«Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև անդրադարձել է վերջերս ազատագրված հատվածների վերականգնման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններին։ Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ դիրքորոշումը՝ աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը, շեշտել է միջազգային սահմանների անփոփոխ լինելը»,- գրում է իրանական աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ խոսնակը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության համար
- ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
- Իրանի ԱԳՆ խոսնակ․ Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին