Կալիֆորնիայում տեղի ունեցած կողոպուտին մասնակցել է շուրջ 80 մարդ
Ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 80 մարդ կասկածվում է Կալիֆորնիայի Ուոլնաթ Քրիք քաղաքում հագուստի խանութի պլանավորված կողոպուտի մեջ։ Այս մասին հաղոդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Nordstrom's խանութի աշխատակիցները սկսել են զանգահարել 911, երբ մոտ 80 մարդ մտել է խանութ և անմիջապես սկսել գողանալ ապրանքները», - ասվում է Twitter-ի տեղական ոստիկանության միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Ներխուժածները հարձակվել են երկու աշխատակցի վրա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել մեկ մեքենա՝ երկու կասկածյալներով, որոնցից մեկը զինված է եղել. երրորդ կասկածյալը բերման է ենթարկվել խանութի հարակից տարածքից՝ գողացված իրերով։ 18-ից 32 տարեկան ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի, դավադրության, գողացված իրեր պահելու համար։
«Հանցավոր գործունեության մնացած մասնակիցները մեծ արագությամբ հեռացել են հանցագործության վայրից մեքենաներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։