Կարին Տոնոյան. Արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այսօր կայանալիք պահանջ-համահավաքի մասին.
«Ես ֆբ-ում 5000 ընկեր ունեմ, 38.500 հետևորդ, ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, թե մի բան արեք, խնդրում ենք, միայն գրելով ու խոսելով չի լինի.....
Այսօր ժամը 14.00 և 17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:
Այսօրվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն....
Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից:
Այսօր ժամը 14.00 - 17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով փողոց դուրս եկած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան