Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու․ Նաիրի Հոխիկյան
«Որևէ մեկին չթվա, որ եկել ենք մի հավաք ենք անելու, այսպես կոչված գալչկա ենք դնելու և գնալու ենք տուն, ոչ։ Կառավարության երկրորդ հարկում նստած մարդուն ևս թող չթվա, որ մենք տուն ենք գնալու, մեր պայքարը շարունակական է»,- Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում հայտարարեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Հանրահավաքի ընթացքում խոսելով նախաձեռնության պահանջներից, Հոխիկյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է դիրքապահ տղաներին, ժամկետային զինծառայողներին, որոնք պահում են ՀՀ և ԱՀ սահմանները։
«Մեր առաջնագծում կանգնած են նաև աշխարհազորի տղաները, կամավորականները, ժակետային զինծառայողները։ Շատ կարևոր է շեշտել «առաջնագիծ» բառը, քանի որ դա առաջնագիծ է, սահման չէ։ Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան