Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսում է ընթակարգ և կառուցակարգ մինչդատական վարույթում պատգամավորի անձեռմխելիության հարցի տեսանկյունից. գլխավոր դատախազը դիմում է ԱԺ թույլտվություն ստանալ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:
«Սակայն դատական քննության փուլում, երբ որ արդեն իսկ առկա է հարուցված հետապնդում, հարուցված հետապնդումից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար նաև Սահմանադրությամբ օժտվում է անձեռնմխելիության համապատասխան երաշխիքով, այդ ժամանակ անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից ընթակարգ և կառուցակարգ չկա:
Ուստի ես գտնում եմ, որ այդ առումով ունենք օրենսդրական բաց, խնդիր և այդ խնդիրը կարող է լուծել միայն ՍԴ-ն: Այդ իսկ պատճառով խնդրեցի դատարանին դիմել ՍԴ և պարզել, թե ինչքանով է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածները համապատասխանում Սահմանադրությանն այն տեսանկյունից, որ չեն նախատեսում կոնկրետ ընթացակարգ և կառուցակարգ արդեն իսկ հարուցված հետապնդման շրջանակներում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում»,- մանրամասնեց պաշտպանը:
Նա նշեց, որ այս միջնորդությամբ ոչ միայն բարձրացնում է ազատությունից զրկելու հարցն անձեռնմխելիության հարցի տիրութում, այլ նաև քրեական հետապդնումը շարունակելու հարցի տիրույթում:
«Դատարանը որևէ կաշկանդավածություն չունի, հարցը շատ արդիական և պետք է դիմի ՍԴ այդ հարցերը պարզելու համար»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Դատարանում միջնորդության ներկայացման ժամանակ դատախազն ասել է՝ ՍԴ-ում կա արդեն քննվող նման դիմում: Սակայն Էրիկ Ալեքսանյանի խոսքով, այդ դիմումը և այս միջնորդությունը տարբերվում են իրարից:
Դատախազի նշած մյուս հանգամանքը, որ այս պահին դատարանը չի կարող նման հարցի անդրադառնալ, պաշտպանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դատարանը կարող է կիրառել նաև այս փուլում:
«35-րդ հոդվածը նախատեսում է այն հիմքերը, որոնցով դատարանը ղեկավարվելով՝ կարող է քրեական հետապնդումը դադարեցնել ու վարույթը կարճել: Հիմա օրենքն առհասարակ դատարանին արգելո՞ւմ է այս պահին վարույթը կարճել: Բնականաբար, ոչ: Այսինքն ստացվում է, որ դատարանն այս փուլում կարող է այդ նորմը կիրառել, հետևաբար եթե կարող է, դրա սահմանադրականության հարցը տեսնելու դեպքում, բնականաբար, պետք է դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը ժամը 12.00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում Արմեն Չարչյանին դիմավորեցին ծափերով
- «Արմեն Չարչյանի գործի վերաբերյալ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է»
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
- Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի