ՌԴ-ում Կարմիր խավիարի գները հասել են պատմական առավելագույնի
Ռուսաստանում կարմիր խավիարի մանրածախ գինը հոկտեմբերից հասել է պատմական առավելագույնին՝ մեկ կիլոգրամն արժե ավելի քան հինգ հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով «Ռոսստատ»-ի տվյալներին։
Աղբյուրը նկատում է, որ կարմիր խավիարի գինը բարձրացել է՝ չնայած սաղմոնի որսի սեզոնի հաջող արդյունքներին, ինչը պետք է որ նվազեցներ պահանջված նրբուտեստի արժեքը:
Վերջին 20 տարիների ընթացքում կարմիր խավիարի գինը ընդհանուր առմամբ թանկացել է 7,4 անգամ՝ 2000 թվականի հոկտեմբերին մեկ կիլոգրամն արժեր 675 ռուբլի 20 կոպեկ։