Կորոնավիրուսից մահացել է հյուսիսկովկասյան կինոյի լեգենդ Ռաֆայել Գասպարյանցը
78 տարեկանում մահացել է հյուսիսկովկասյան կինոյի լեգենդը՝ նրա ակունքներում կանգնած ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը։ Ռոժիսորը մահացել է այսօր՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Ալանիա» պետական հեռուստառադիո ալիքը, որտեղ ռեժիսորն աշխատել է 1968 թվականից։
Ռաֆայել Գասպարյանցը Հյուսիսային Օսիայի և Դաղստանի արվեստի վաստակավոր գործիչ է, Հյուսիսային Օսիայի Հանրապետության ժողովրդական արտիստ, Կ.Խետագուրովի անվան պետական մրցանակի և Դաղստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր։ Նկարահանել է ավելի քան 70 վավերագրական և 12 գեղարվեստական ֆիլմ, այդ թվում՝ «Ծեր շեյխի մատանին», «Տբաու լեռան լեգենդը», «Կարաբաիրի հետքերով», «Ամպերի վերևում գտնվող երգերը» ժապավենները։