Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ոստիկանությունը շարունակում է իբրև թե «օրինական պահանջ» չկատարելու համար խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը։
Սա ևս մի պատճառ է՝ այսօր ժամը 17:00-ին լինելու Հանրապետության հրապարակում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։ Ակցիա մասնակիցները բոլորին կոչ էին անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնել էին, որ առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով փողոց դուրս եկած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան