Բերման էր ենթարկվել նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այն քաղաքացիների թվում է եղել, որոնք առավոտյան Երևանի փողոցները փակելու համար բերման էին ենթարկվել: Նրան արդեն ազատ են թողել:
«Բերման էին ենթարկել, իբրև թե սահմանափակում ենք քաղաքացիների ազատ տեղաշարժը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Հովսեփյանը:
Նա ոստիկանների գործողություններն իրավաչափ չի համարում:
«Այսօր սահմանափակված է ճակատենցու, շուռնուխցու անգամ անվտանգ տեղաշաժը սեփական համայնքի մեջ, Երևանում 44 րոպեն սահմանափակում են համարում»,- ասաց նախկին պատգամավորը:
Նա ներողություն է խնդրում այն անձանցից, որոնք այսօր իր իր ընկերների արդար պահանջի պատճառով անհանգստացել են և ուշացել աշխատանքից և հիշեցնում Շուռնուխի, Որոտանի, Ճակատենի և այլ գյուղերի բնակիչների ազատ և անվտանգ տեղաշարժի իրավունքը՝ վտանգելով նաև ապրելու իրավունքը։
Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ այսօր գործողությունները շարունակվելու են. ժամը 14.00-ից Հանրապետության հրապարակից՝ կառավարության մոտից գնալու են նախագահական և Աժ, վերադառնալու են Հանրապետության հրապարակ՝ ժամը 17:00-ի հարահավաքի:
«Խնդրում եմ նաև ինձ սահման գնալու կոչ անելու փոխարեն, կազմակերպվենք և գնանք միասին սահման, ով առաջարկում է գնալ, խնդրում եմ + դրեք իմ գրառման տակ և միասին մի մեծ խմբով կգնանք, թե Արցախ, թե Սյունիք, թե Տավուշ և այլն։
Սպասում եմ...
Նաև շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք հասկանում են մեր երկրի առաջ ծառացած վտանգները և այսօր դուրս կգան մեզ հետ «Ազատագրական պայքարի»»,- դուրս գալուց հետո ֆեյսբուքյան էջում գրել է Ս. Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա էին իրականացնում՝ փակելով փողոցները։ Ակցիա մասնակիցները բոլորին կոչ էին անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։ Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնել էին, որ առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Առավոտյան փողոցները փակելու համար բերման ենթարկված քաղաքացիներին բաց են թողնում
- Ոստիկանությունը շարունակում է խաղաղ ցուցարարներին ձերբակալելու հակաիրավական ու ապազգային գործելաոճը. Իրավապաշտպան
- Թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով փողոց դուրս եկած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին