Ստեփան Դանիելյան. Սա էր Արցախի պատերազմի աշխարհքաղաքական նպատակը, ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Որքանով է կենսունակ Թյուրքական Աշխարհը և առհասարակ, ինչ է դա իրենից ներկայացնում:
Հասկանալի է, որ ոչ մի պայմանական թուրքմենբաշի, կամ իրեն Լենկ Թեմուրի ազգակից համարող պայմանական ուզբեկ դիկտատոր չի հրաժարվի իր սուվերենությունից հանուն ինչ-որ թյուրքական աշխարհի, բայց մեծ ուրախությամբ կմասնակցի որևէ աշխարքաղաքական պրոյեկտի, որի միջոցով կլայնացնի իր սուվերենությունը, կներգրավի ներդրումներ ու նոր կոմունիկացիաների հնարավորություն կստանա, ավելին, կօգնի թուլացնել ռուս-չինական ակցանը, որի արանքում է գտնվում Կենտրոնական Ասիան:
Ու այստեղ առաջանում է հարց, դա ինչ աշխարքաղաքական պրոյեկտ է ու ով պետք է այդքան գումար սրսկի այդ երկրների մեջ: Դա հաստատ Թուրքիան չի, որը չունի համապատասխան ռազմական տեխնոլոգիաներ, որքան էլ ներկրված կոմպոնենտների վրա սարքված բայրաքթարներով չհպարտանան: Արժեքազրկվող թուրքական լիրան էլ այն արժույթը չի, որը կարողանա ապահովել այդ պրոյեկտը:
Դա հաստատ ավելի ազդեցիկ հեղինակներ ունեցող գլոբալստական ուժեր են, ում պետք է այդ թուրքական աշխարհը Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության համար: Իսկ հետագայում, նպատակներին հասնելուց հետո, կվիժեցվի թուրքական աշխարհը, ինչպես հիմա բոլորը մոռացել են սլավոնական, գերմանական աշխարհների մասին:
Էրդողանը վերջերս ասել է, որ ինքն աշխարհի ամենափորձառու առաջնորդն է, երևի նկատի ունենալով, որ հասկանում է, թե իրենից ինչ են ուզում ու դա կատարում է: Թուրքական Աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի, այն Թուրքիայում չի ծնվել։
Սա էր Արցախի պատերազմի աշխարքաղաքական նպատակը ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել:
Նաև դա էր 2018-ի «հեղափոխության» իմաստը։ Ամենադաժանն այն է, որ այդ «հեղափոխության» գործիքները դեռևս գործում են Հայաստանի քաղաքական դաշտում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր
- Ստեփան Դանիելյան. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու ճանապարհ այլևս չունեն
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
- Ստեփան Դանիելյան. Քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը
- Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. «Բարի գալուստ «Հայաստան» միջանցք
- Ստեփան Դանիելյան. Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ
- Ստեփան Դանիելյան. Դեսպանների մոտ միմյանցից մի բողոքեք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին