Վազգեն Պետրոսյան. Այսօր փորձում են հայ ժողովրդի զգոնության զանգի բլթակը կտրել
«Վերջին տարիներին հային «մենք»-ից սարքեցին «ես» ու այդպես հաղթեցին հային»,-հայտարարեց քաղաքագետ, Հայաստանի ժողովրդական շարժման ղեկավար Վազգեն Պետրոսյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նրա խոսքով, եթե ուզում ենք նորից մեր ձայնը լսելի լինի աշխարհին, եթե ուզում ենք մեր տեղն ու դերն ունենալ աշխարհում, պետք է դառնալ նորից «մենք»։
«Այսօր փորձում են հայ ժողովրդի զգոնության զանգի բլթակը կտրել, որպեսզի էլ չկարողանա հայ ժողովրդի արդար զանգը զրնգա։ Մենք չպետք է թույլ տանք, բոլորս միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք թույլ չպետք է տանք»,-հայտարարեց նա։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետևանքներին, նա նշեց՝ եթե նման բան լինի, նշանակում է, որ մեկընդմիշտ մոռանում ենք Արցախը, Նախիջևանը։
«Եթե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաջորդ քայլով թուրքը մեզ պարտադրում է, որ իրենց տանք ինչ-որ ճանապարհ, որ Ադրբեջանը կապի Նախիջևանին, իսկ դրանից հետո կիրականացվի պանթյուրքիստական ծրագիրը։ Դրանից հետո Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը կլինի միայն ժամանակի հարց»,-հայտարարեց Վազգեն Պետրոսյանը։
Խոսելով վտանգների ու հետևանքների մասին՝ նա չբացառեց, որ սահմանազատմանը հետևի Թուրքիայի պահանջը՝ Հայաստանի կողմից այդ երկրի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Իսկ դա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Սա այն խնդիրներն են, ր դրված են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի վրա։ Մենք որպես հայ պետք է աշխարհին ասենք, հայը ծնկաչոք չէ, թեկուզ ունեցել ենք ժամանակավոր նահանջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երբ լինի ժողովրդի անհրաժեշտ համախմբումը, մենք կազատվենք այս ապիկար, տգետ իշխանություններից. Բաբկեն Հարությունյան
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
- Կուսակցական դրոշները վայր դրած փորձենք համատեղ ուժերով ոչ ասել ազգակործան ծրագրերին. Արա Զոհրաբյան
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան