Կապանի օդանավակայանի շահագործումն իշխող ուժի հերթական փուչիկ ու օդ խոստումներից էր. Վահե Հակոբյան
«Ակնհայտ էր, որ Կապանի օդանավակայանի շահագործման մասին տեղեկությունը Կապանի ավագանու ընտրություններից առաջ իշխող ուժի նախընտրական հերթական փուչիկ ու օդ խոստումներից էր, նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին», - լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ որևէ մեկը որևէ անվտանգային երաշխիք չի կարող տալ օդանավակայանի շահագործման հետ կապված։
«Իրենց ոճի մեջ՝ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք։ Ասացին՝ բացում ենք: Կապանում հերթական անգամ կերան թարս ապտակ ու գնացին։ Բնական է՝ նախաձեռնող ավիափոխադրողը հրաժարվեց, որովհետև ադրբեջանական զինուժը 100-150 մետր հեռավորության վրա է ու այնտեղ վայրէջք կատարի ինքնաթի՞ռը: Անհնար է»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ի կառավարության նիստում հայտնի էր դարձել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով: Սակայն օրեր անց տեղեկատվություն տարածվեց, որ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Կապան թռիչքների ավիափոխադրողը հետ է վերցրել իր հայտը
- «Նովէյր» ավիաընկերությունը Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան