«Մահից 7 րոպե առաջ...». Պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հիշատակին
Հայաստանի Գրողների միությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ և գրքերի շնորհանդես: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:
Վաչագանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որդու զոհվելուց հետո հրապարակել է նրա անտիպ գործերը մեկ գրքում՝ «Մահից 7 րոպե առաջ կամ ուղղակի Գնդապետը…»:
«Վաչագանը, անկախ նրանից ֆիզիկապես ներկա է կամ ոչ, մշտապես առաջնորդող է մնալու: Առաջինն իր անմահությամբ է մնալու առաջնորդող, նաև մտքերով, գաղափարներով, իր գրչով ու իր գործով»,- միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:
«Կարոտի թախիծը ողբերգության հետ չշփոթենք». Վաչագանի խոսքերն է մեջբերել Խաչիկ Մանուկյանը:
«Ինձ մոտ թանձրացողը հենց այդ կարոտի թախիծն է, իսկ ողբերգություն չկա. հերոսապատումը ողբերգություն չի ենթադրում, հերոսությունը, սխրագործությունը բացառիկ բան է, և նա այդ սխրանքները գործել է:
Երբ մարդը պատրաստ է կանգնել և իր հայրենիքին նվիրաբերել իր կյանքը… Դրանից ավելի մեծ զոհողություն մարդուն տրված չէ: Նա արել է դա իր հայրենիքի, ժողովրդի համար»,- ասել է Խաչիկ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարի՝ առանց լեգենդար հրամանատար ու Ազգային հերոս Վահագն Ասատրյանի
- Մոնումենտցի Հսկա Սամվել Խաչատրյանը անմահացավ Մայր Հայաստանը սրտում պահած
- Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում՝ զորամասում
- Գևորգ Ջավախյան. «Կյանք տվիր կյանքի հանուն»
- Անմահացածներին նվիրված հուշաքար հայրենի դպրոցում
- Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը
- Էջմիածնում բացվել է Անուշավան Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքար և ցայտաղբյուր
- Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան