Թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով փողոց դուրս եկած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն
Առավոտյան Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի տարվել է ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Նրանք ոստիկանություն են տարվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար, այն է՝
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մայրաքաղաքի փողոցները փակած Հայաստանի քաղաքացիները նշում էին, ակցիան ապաքաղաքական է, դրա նպատակը Հայաստանից թուրքին վռնդելն է։
Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում նշված էր.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին