Հավաքին ընդառաջ կառավարության մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել. ««Էլ տեղ չունենք»
Ազատագրական շարժման նախաձեռնողների հավաքին ընդառաջ կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել, որոնք թույլ չտվեցին հավաքի մասնակիցներին գործադիրի շենքին մոտենալ։
Շարժման նախաձեռնողներից Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը այն իշխանությունների վախի դրսևորում որակեց։
«Մենք չէինք խանգարելու կառավարության աշխատանքին, այդ աշխատանքը տեսել ենք։ Ուր է, թե աշխատանք լիներ, մենք էլ սուսուփուս անցնեինք, չխանգարեինք։ Սա վախերի մասին է խոսում»,- ասաց Տոնոյանը։
Արցախյան վերջին պատերազմում զոհված Մենուայի մայրը քաղաքացիներին կոչ արեց փողոց դուրս գալ ու տեր կանգնել իրենց իրավունքներին։
«Մի՞թե չի հետաքրքրում, թե ինչ են անելու մեր հայրենիքի հետ, ի՞նչ են տալիս, ինչի՞ դիմաց։ Էլ տեղ չունենք սպասելու, թշնամին անարգել մտնում է Հայաստանի տարածք, վերցնում տարածքներ, մեր զինվորներն ամեն օր զոհվում են»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե պատրաստ է ուղիղ եթերում պատասխանել ԶԼՄ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին, Տոնոյանը նշեց՝ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, հիմարացնել։
«Էլ տեղ չունենք, ժողովուրդ ջան։ Մեզ մտցրել են փակուղի, և ստիպում են իրենց խաղը խաղալ։ Այսուհետ ժողովուրդը պետք է թելադրի իր օրակարգը, ասի՝ սա խաղ չէ, հայրենիքի գոյության խնդիր է, և մենք այստեղ կանգնելու ենք մինչև մեր վերջին շունչը՝ լինի մայր, այր։ Բոլորս զինվորի, բանակի կողքին ենք, եթե մեռնելու ենք, թող պատվով մեռնենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բերման էր ենթարկվել նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
- Կարին Տոնոյանը ներկայացրել է ակցիայի երթուղին
- Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի