Զարուհի Փոստանջյան. Նիկոլին ու իր նմաններին այլևս հարցեր չպետք է տրվեն
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում մեկնարկել է Ազատագրական շարժումը, որի նպատակն է կանխել մեր Հայրենիքի թուրքացումը։ Այլևս գաղտնիք չէ, որ մեր երկրում իշխանությունը բռնազավթած ազգադավների խմբակը պատրաստ է և շարունակում է մաս-մաս հանձնել մեր Հայրենիքը, միայն թե՝ պահպանի իր պիղծ իշխանությունը։
Պատահականություն էր, թե դիտավորություն, բայց այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին սոսնձվածն իր էջում հայտարարություն է տեղադրել առ այն, որ վաղն ուղիղ եթերում պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Նիկոլին ու իր նմաններին այլևս հարցեր չպետք է տրվեն՝ նրանց պարզապես անհրաժեշտ է հեռացնել իշխանությունից։ Հետևաբար, եթե մեկնարկ է տրվում Ազատագրական շարժման, ապա այն պետք է ունենա քաղաքական օրակարգ, կարևորագույն առաջնահերթությամբ՝ կանխել մեր Պետականության կորուստը՝ օր առաջ իշխանությունից հեռացնելով թուրքական շահերի սպասարկու այս խմբավորմանը և ետ շպրտել թշնամուն մեր երկրի տարածքներից»։
Հարակից հրապարակումներ`
- Սա «ընդդեմ»-ի պայքար չէ, սա «հանուն»-ի պայքար է․ Արա Զոհրաբյան
- Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին․ Կարին Տոնոյան
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
- Փաշինյանի՝ հարցեր տալու կոչին ի պատասխան. «Ինչո՞ւ ինքնասպան չեղաք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է