Զոհրաբյանը կոչով դիմեց ընդդիմադիրներին ու իշխանավորներին. Մի խանդեք, առաջ տարեք մեր թեզերը
Հայաստանյան բուհերի շենքերի մոտակայքում ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամներն իրազեկման ակցիա են իրականացնում՝ տեղեկացնելով այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասին։
Առաջին կանգառը Ճարտարապետության և շինարարության համալսարանն էր։ Այստեղ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, հեռակա դիմելով ուսանողներին ու դասախոսներին, նշեց, որ վստահ է կլինեն բուհերի ղեկավարների կողմից ճնշումներ, փափուկ ուժի կիրառում, որպեսզի չմասնակցեն հավաքին։
«Ես ուզում եմ հիշեցնել դասախոսի կարևոր առաքելության մասին։ Նա իր սեփական օրինակով է դաստիարակում ու կրթում ուսանողին։ Դուք իրավագիտակից քաղաքացի եք, եթե ունենաք վախի նշույլներ ու այս ամենակարևոր պահի հետ քաշվեք ու տեր չկանգնեք մեր երկրին, հետևությունները կթողնեմ ձեզ»,-ասաց Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ շարժումը վերկուսակցական է։
Զոհրաբյանը դիմեց նաև ընդդիմադիր գործիչներին. «Մի խանդեք, մենք ձեզ մրցակից չենք։ Եթե դուք իրական ընդդիմադիր եք ու ուզում եք, որ հայրենիքը ծաղկի ու այս ապազգային գիծ բռնած իշխանությունները հեռանան, մենք ձեզ չենք խանգարելու։ Մենք աշխատելու ենք չանդրադառնալ ընդդիմադիր դաշտից եկած խայթոցներին, որովհետև նրանց չենք համարում մրցակից, մեր նպատակն է միահամուռ կերպով համախմբվել մեկ գաղափարի շուրջ ու խափանել այս ազգակործան ծրագիրը»։
Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ նրանց թվում կան հայրենասերներ, որոնք հավատում են, որ իշխանություններն ազգակործան ծրագիր չեն իրականացնում, համարում են, որ տեղի ունեցածը ձախորդությունների հետևանք է։
«Իրենց էլ կոչ եմ անում մեր շարժման թեզերն առաջ տանել։ Մենք վատ բան չենք ասում, ասում ենք՝ առաջնագիծը զինեք։ Եթե այսօր թշնամին մուտք է գործել մեր երկիր, մենք ամեն օր զոհեր ենք ունենում, չկա մոբիլիզացիա, չկա զինում, սա ի՞նչ է նշանակում»,-ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա «ընդդեմ»-ի պայքար չէ, սա «հանուն»-ի պայքար է․ Արա Զոհրաբյան
- Ոչ մի «լայվով» մեզ այլևս չես համոզի, մաս-մաս հանձնում ես մեր երկիրը, մեր զավակներին․ Կարին Տոնոյան
- Կգա ժամանակը, երբ կրկին Քարվաճառը , Քաշաթաղը և մնացած շրջանները էլի մեզ են պատկանելու․ Նաիրի Հոխիկյան
- Վազգեն Պետրոսյան. Այսօր փորձում են հայ ժողովրդի զգոնության զանգի բլթակը կտրել
- «Մի հանձնվիր», «Ոտքի կանգնիր». Հավաքը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան