Մեր ժողովրդին աղետի առջև կանգնեցնելուց ոչ մի քայլ, գործողություն նա չի կարող անել․ Էդգար Ղազարյան
Փաշինյան-Ալիև հանդիպումից մենք ոչ մի ակնկալիք չպետք է ունենանք, եմնք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ հնարավոր նոր սպառնալիքներ է նա մեր պետությանը ներկայացնելու։ Նրա բոլոր հանդպումներից հետո ստացվում է պատերազմ, ստացվում է զոհեր, ավերածություններ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Նա հիմա այնպիսի վիճակում է գտնվում․ չունենալով ոչ հանրային աջակցություն, ոչ միջազգային հեղինակություն, ոչ բարենպաստ դիրքեր՝ աշխարհաքաղաքական իամստով։ Մեր ժողովրդին աղետի առջև կանգնեցնելուց ոչ մի քայլ, գործողություն նա չի կարող անել։ Դրա համար անհրաժեշտ է, որ նա այդ հանդիպումներին չգնա, չլինի մեր վարչապետը նոյեմբերի 26-ին, որպեսզի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանը ներկայացնի այլ մարդ։ Եթե ինքը ներկայացնի, մեզ սպասելու է նոր աղետալի հետևանքներ»,-ասել է Ղազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան