Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը երեկ միջնորդությունը ներկայացնելուց հետո՝ լրագրողներին ներկայացրել էր, թե ինչու է նման անհրաժեշտութուն առաջացել. «Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսում է ընթակարգ և կառուցակարգ մինչդատական վարույթում պատգամավորի անձեռմխելիության հարցի տեսանկյունից. գլխավոր դատախազը դիմում է ԱԺ թույլտվություն ստանալ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:
«Սակայն դատական քննության փուլում, երբ որ արդեն իսկ առկա է հարուցված հետապնդում, հարուցված հետապնդումից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար նաև Սահմանադրությամբ օժտվում է անձեռնմխելիության համապատասխան երաշխիքով, այդ ժամանակ անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից ընթակարգ և կառուցակարգ չկա:
Ուստի ես գտնում եմ, որ այդ առումով ունենք օրենսդրական բաց, խնդիր և այդ խնդիրը կարող է լուծել միայն ՍԴ-ն»:
Այսօր դատարանի որոշումից հետո Է. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակում է մնալ իր կարծիքն՝ ՍԴ դիմելու հիմքերը կային, սակայն պարտավոր են հարգել նաև դատավորի որոշումը:
«Դատավոր Միսակյանն այլ կարծիք է, և պարտավոր ենք այդ կարծիքը, որոշումը հարգել: Ինչու եմ այսպես ասում, որովհետև պարոն Միսակյանն այն եզակի դատավորներից է, որ եթե որևէ որոշում կայացնում է, ապա դա իր կարծիքն է: Իսկ մեր պայքարը շարունակվում է, կորոշենք, թե հետագա քայլերը որոնք կլինեն»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ դատարանի որոշմանը ծանոթ չէ, ծանոթանալուց հետո կհասկանա բողոքարկման անհրաժեշտություն կա, թե ոչ:
Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանի առողջական վիճակին, Է. Ալեքսանյանն ասաց, որ պահպանվում է շաքարային դիաբետի ծանր ձևը, 100 միավորից ավելի ինսուլին է ստանում, սեփական միջոներով է դա ապահովվում:
Նա նաև հայտնեց, որ փորձաքննության իրականացման համար բժիշկ փորձագետներն անցել են իրենց գործին, սակայն դեռ եզրակացություն չունեն: Փորձաքննության կատարման վերաբերյալ օրենսդրությամբ ժամկետներ սահմանված չեն:
Էրիկ Ալեքսանյանը հույս ունի, որ շուտով եզրակացությունը պատրաստ կլինի, կրկին կկարողանան անդրադառանալ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցին:
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Կալանքի ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, որոշ ժամանակ քաղաքացիական հիվանդանոցում է բուժում ստացել, այնուհետև կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
- Դատարանում Արմեն Չարչյանին դիմավորեցին ծափերով
- «Արմեն Չարչյանի գործի վերաբերյալ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է»
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
- Չարչյանի գործով բժիշկ փորձագետները հաստատվեցին
- Փաստաբան. Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
- Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին