«3+3»-ի փոխարեն «3+4». աբխազները՝ Թուրքիայում
Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։
«Մենք քննարկել ենք մի քանի համատեղ նախաձեռնություններ, և, բարեբախտաբար, այս տարի թուրք խորհրդարանականների մեծ պատվիրակություն կայցելի Աբխազիա, և մեր շփումները կշարունակվեն։ Ճիշտ է, մենք չհանդիպեցինք խորհրդարանի ամբողջ կազմի հետ, սակայն թուրք պատգամավորներն առաջին անգամ հանդիպեցին Աբխազիայի իրենց գործընկերներին»,- ասել է Լոգուան։
Լոգուան այս հանդիպումը համարել է պատմական։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանա խանգարել Աբխազիային կապ հաստատել աշխարհի հետ։
«Մեկ, երկու, երեք տարի արգելափակելու են, բայց մենք դեռ կհասնենք մեր նպատակներին։ Աբխազիան կճանաչվի ողջ միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Լոգուան։
Լոգուան նաև հայտարարել է, թե 2022 թվականը Սոխումիի համար շրջադարձային կլինի միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան