Լևոն Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթելուց հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրել է.
«Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ,
ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:
Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։
Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Tata Steel Chess India. Լևոն Արոնյանը հաղթել է կայծակնային շախմատի մրցաշարում
- Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին
- Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
- Aimchess US Rapid. Առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի