Այդ մարդը ինքնությամբ հայ չէ, ինչպես կարող է նա մտածել մեր պետականության մասին․ Հոխիկյան
«Այն մարդը, որը մեր հայրենիքի տարբեր հատվածներ նվիրաբերեց թշնամուն, սրանից դեռևս 13-14 տարի առաջ, երբ ինձ նման լրագրող էր, ասում էր, որ Արցախը մեզ պետք չէ։ Երբ ես այն ժամանակ հարցնում էի, թե ոնց ես պատկերացնում Հայաստանն առանց Արցախ, ասում էր՝ «դու անուղեղ հայրենասեր ես»»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ պատմեց լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ մեջբերելով Փաշինյանի հետ ունեցած առանձնազրույցից հատված։
«Այդ մարդը չունի հայկական, պետական մտածողություն։ Այդ մարդը ինքնությամբ հայ չէ, ինչպես կարող է նա մտածել մեր պետականության մասին»,- ասաց նա։
Հոխիկյանի խոսքով՝ եթե Փաշինյանն իրեն համարում է ազգային իշխանություն, ապա պետք է գա հրապարակ։
«Ոչ թե հեռախոսի տեսախցիկի հետևում մեծ-մեծ խոսել կամ հարյուրավոր ոստիկաններով փողոցի մի կողմից մյուսն անցնել, այլ գալ այստեղ, կարո՞ղ է։ Չի կարող, կասկածում եմ, որ կարող է, որովհետև նա չի սիրում իր պետությունն ու ժողովրդին։ Նրա մեղքով են առաջնագծում զոհվում մեր եղբայրները»,- ասաց լրագրողը։
Այնուհետև Հանրապետության հրապարակում քաղաքացիները միացրեցին հեռախոսների լույսերը՝ մեկ րոպե լռությամբ հարգելով երեկ սահմանին զոհված ժամկետային զինծառայողի հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան