Ստամբուլից Բուլղարիա մեկնած ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է զոհվել
Բուլղարիայում վթարի ենթարկված ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է 46 մարդ, մեկնել էր Ստամբուլից մեկ օր առաջ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը հատել է Բուլղարիայի հետ սահմանը երկուշաբթի տեղի ժամանակով ժամը 20.00-ին։
NOVA հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել ժամը 2։00-ին Բուլղարիայի արևմտյան Պեռնիկի շրջանի Բոսնեկ գյուղի մոտ, բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։
Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը բռնկվել է մայրուղու վրա, ինչի հետևանքով զոհվել է 46 մարդ։ Լրատվամիջոցները հայտնում են նաև մի քանի փրկվածների մասին։