Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը հանրությանն ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։
Պարզունակ հարցերը գիտակցելու և իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք՝ խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերվում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա, ինչ կար ասելու այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։
Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին