«Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Կենտրոնից հայտնում են, որ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:
Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:
Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր Պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում այսօրվանից ստուգումներ կիրականացվեն
- «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է
- «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել ԲԿ-ներից. ԱՆ
- 10 երեխա թունավորվել է «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի