«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ են իրականացնում
Հանրապետության հրապարակում հավաքված «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին։ Ազգագրական երաժշտության ներքո Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Մաշտոցի պողոտա, հետո Սայաթ-Նովա փողոց։
Երթի ավարտին մասնակիցները կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«Այս ընթացքում Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ գա մեր հարցերին պատասխանելու։ Եթե այստեղ չլինի, կհամարենք արհամարհանք մեր նկատմամբ և սկսելու ենք վաղվանից մեր արհամարհանքը ցույց տալ։ 2018-ին, երբ փողոցներ էին փակում, բուհեր, ռադիոտուն մուտք գործեցին, դրա համար պատասխանատվություն չկրեցին, ի՞նչ է իրենք արտոնյալ են, մենք՝ ոչ, էտ գործիքները միայն իրե՞նց համար է, մենք էլ ենք օրինակ վերցնում իրենից»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
«Հանուն այն զինվորի, որը կանգնած է սահմանին, դուրս եկեք փողոց։ Պահեք զիվորներին, համոզված եմ, որ որևէ մեկը չի ուզում նորից զոհ, դուրս եկեք փողոց»,- կոչ հղեց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը 18։30-ին նորից նախատեսված է հավաք Հանրապետության հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Այդ մարդը ինքնությամբ հայ չէ, ինչպես կարող է նա մտածել մեր պետականության մասին․ Հոխիկյան
- Պահանջում ենք Փաշինյանից գալ այստեղ և պատասխանել ժողովրդի հարցերին․ Արա Զոհրաբյան
- Ես որևէ մեկին թույլ չեմ տա բանակցել իմ որդու արյամբ պահած թեկուզ մեկ կտոր հողի համար. Կարին Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին